Արարատ քաղաքում շչակ կգործարկվի
ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը տեղեկացնում է՝ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00–12:00 ընկած ժամանակահատվածում, Արարատ քաղաքում իրականացվելու է ուսումնավարժություն, որի ժամանակ գործարկվելու է վարչական շրջանում տեղադրված շչակը։
Բնակիչներին խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել: