Իվանյանում բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև
Իվանյանում (Խոջալու) հերթական բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանական կողմը ներկայացնում է Ռամին Մամեդովը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում կայացել է Ադրբեջանի և Արցախի պատվիրակությունների առաջին հանդիպումը։