Տեղահանված արցախցիների համար կեցավայրեր նախատեսվում են Հայաստանի ամբողջ տարածքում, ոչ միայն Սյունիքում. Վարդան Սարգսյան
Քանի դեռ Լեռնային Ղարաբաղից քաղաքացիների հոսքը կա և նրանց կարիքները բավարարելու խնդիր կա, գործընթացը կշարունակվի։ Կոռնիձորի հումանիտար կայանում լրագրողներին ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ընդունել և աջակցություն տրամադրել 40 հազար արցախցի ընտանիքի։