Երևանը մեծ սխալ է թույլ տալիս՝ միտումնավոր փորձելով քանդել Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմաբնույթ և դարավոր կապերը՝ երկիրը դարձնելով Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդը. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը անընդունելի հարձակումներ է պարունակում Մոսկվայի դեմ և չի կարող այլ բան չառաջացնել, քան մերժում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Փորձ է արվում ազատվել ներքին և արտաքին քաղաքականության մեջ ձախողումների համար պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա»,- նշել են գերատեսչությունում։ Հայաստանի կառավարության ղեկավարը, ըստ էության, խոստովանեց, որ այս ամբողջ ընթացքում Երևանը միտումնավոր պատրաստվում էր Մոսկվայից երես շրջելու։
«Նրանց քայլերը, որոնք կոչված են ստեղծելու Հայաստանի զարգացման նոր՝ արևմտյան վեկտոր, ոչ համոզիչ կերպով հիմնավորվում են Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի ենթադրյալ սխալներով»,- հավելել է ԱԳՆ-ն։
Նշվել է, որ իշխանությունների դրդմամբ իսկական հակառուսական վակխանալիա է սկսվել հայկական լրատվամիջոցներում։
«Փաշինյանի թիմի նման անպատասխանատու մոտեցումն առաջացրել է հայ հասարակության մի մասի հասկանալի դժգոհությունը, որն արտահայտվել է ժողովրդական բողոքի ցույցերով։ Իհարկե, Ռուսաստանից ներշնչված լինելու պնդումները իրականության հետ կապ չունեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել իր դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը և երբեք հանրապետությանը չի կանգնեցրել ընտրության առաջ՝ մեզ հետ, թե մեր դեմ, պարզաբանել են գերատեսչությունում։
«Փաշինյանը, 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը գալիք սերունդներին թողնելու ջենթլմենական պայմանավորվածությունը, ենթարկվել է Արևմուտքի հորդորներին»,- ասվում է հրապարակման մեջ։
Երևանը մեծ սխալ է թույլ տալիս՝ միտումնավոր փորձելով քանդել Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմաբնույթ և դարավոր կապերը՝ երկիրը դարձնելով Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդը։ «Մենք վստահ ենք, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը տեղյակ է այդ մասին»,- ասվում է ԱԳՆ-ում։