Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

Դժբախտաբար, մեզ չհաջողվեց կանխել ԼՂ-ում հայերի էթնիկ զտման գործընթացը․Փաշինյանը՝ ԱՄն պատվիրակությանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:

Փաշինյանը ողջունել է տիկին Փաուերի այցը մեր երկիր այս դժվար ժամանակաշրջանում: «Կարծում եմ, տեղյակ եք ընդհանուր իրավիճակից, քանի որ հնարավորություն ենք ունեցել քննարկել այս իրավիճակն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամների հետ, երկու օր առաջ հեռախոսազրույց եմ ունեցել պետքարտուղար Բլինքենի հետ։

Մեր գործընկերները կապի մեջ են և կարծում եմ շատ կարևոր է, որ ունենք այս հնարավորությունը՝ քննարկելու մեր տարածաշրջանի ներկա իրավիճակի բոլոր մանրամասները։

Դուք տեղյակ եք, որ դժբախտաբար այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման գործընթացը շարունակվում է, այն հենց հիմա տեղի է ունենում, և դա շատ ողբերգական փաստ է։ Մենք փորձում էինք միջազգային հանրությանը տեղեկացնել, որ այս էթնիկ զտումը տեղի է ունենալու, բայց, դժբախտաբար, մեզ չհաջողվեց այն կանխել։ Բայց այս իրավիճակը և լարվածությունը մեր տարածաշրջանում շարունակում է աճել, և այժմ շատ կարևոր է կոնկրետ քայլեր ձեռնարկել հետագա էսկալացիան և նույնիսկ ավելի մեծ խնդիրները կանխելու համար։ Շատ ուրախ եմ այս հնարավորության համար և ողջունում եմ Ձեզ մեր երկրում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Սամանթա Փաուերը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին իր գլխավորած պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար։ «Գիտեմ որքան զբաղված եք, հաշվի առնելով տվյալ իրավիճակը։ Նախագահ Բայդենն ինձ և իմ պատվիրակությանը գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ։ Գիտեմ, որ ԱՄՆ ՄԶԳ-ն աշխատում է հայ ժողովրդի հետ, և Հայաստանի կառավարությունը երբեք անվճռականություն չի ցուցաբերել այս հարցում, և դա շատ կարևոր է։

Մենք ժամանել ենք Հայաստան և հուսով եմ կրկին առիթ կունենամ գալու՝ քննարկելու մեր այն քայլերը, որոնք ուղղված են ձեր խորացող ժողովրդավարության ամրապնդմանը, բայց այս այցի ընթացում մենք, իհարկե, կենտրոնացած ենք կոնկրետ ճգնաժամի, Լեռնային Ղարաբաղի մարդկանց մարդասիրական կարիքների, Լեռնային Ղարաբաղից փախուստի դիմած մարդկանց մարդասիրական կարիքների վրա։ Կարծեմ մոտ 5000 մարդ է անցել Հայաստան այսօր, և մենք իսկապես շատ լուրջ ենք վերաբերվում մեր պատասխանատվությանը՝ կենտրոնացնել ռեսուրսները, ինքներս մեզ, որպեսզի աջակցենք տեղական ինքնակառավարման մարմիններին՝ կեցության վայրեր և այլ աջակցության միջոցներ գտնելու գործում, բայց նաև խթանել, որ այլ երկրները նույնպես անեն նույնը։

Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակեն աշխատել թե՛ ձեր, թե՛ Ադրբեջանի կառավարության հետ՝ երկրների միջև տևական խաղաղության հասնելու ուղղությամբ, նաև հաշվի առնելով, թե ինչպիսի խորը տնտեսական շահույթ և կայունություն կապահովի այն հայ ժողովրդի համար։ Քայլերը, որ Դուք ձեռնարկել եք իշխանությունների տարանջատման հարցում, կոռուպցիայի դեմ պայքարում, այս ամենը ներդրումներ են Հայաստանի ապագայի մեջ»,- նշել է Սամանթա Փաուերը։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարը Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը:

Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակին, ԼՂ մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու հնարավորություններին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: