Արցախում պահպանվել է հրադադարի ռեժիմը․ խաղաղապահների տեղակայման վայրում շարունակում է մնալ 675 մարդ
Սեպտեմբերի 25-ին Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել։ Ռուս խաղաղապահների տեղակայման վայրում շարունակում են մնալ 675 բնակիչ, այդ թվում՝ 408 երեխա։ Այդ մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։