Ստեփանակերտում պայթյունի հետևանքով իրավիճակը ծայրահեղ ծանր է, յուրաքանչյուր րոպե՝ որոշիչ․ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
Հայկական կարմիր խաչի միջազգային կոմիտե,
Հայաստանում օտարերկրյա դեսպանատներ,
ՀՀ կառավարություն
Արագ միջոցներ ձեռնարկեք Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի արդյունքում ծանր վիրավորներին, ուղղաթիռներով արագ Հայաստանի Հանրապետության հիվանդանոցներ հասցնելու համար: Վիճակը ծայրահեղ ծանր է և յուրաքանչյուր րոպեն որոշիչ է: