Ալբերտ Բազեյանը կալանավորվեց
Ալբերտ Բազեյանը կալանավորվեց՝ 2 ամսով: «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարտին Արզումանյանի նախագահությամբ, բավարարել է Բազեյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունն ամբողջությամբ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին ձերբակալվել էր ենթարկվել «Երկրապահ» պատգամավորական նախկին խմբի ղեկավար, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը՝ իբրև իշխանության զավթման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։