Էլ Արցախ չկա, վստահաբար Հայաստանն էլ ավելի կփոքրանա․ Էլի զոհեր կլինեն, կյանքեր կկործանվեն․ Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի քանի սեզոն շարունակ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդները «չեն կարողանում» պայքարի համար մասնագետներ գտնեն եւ բավարարվում են ներկուսակցական ֆանատներով:
Էլ Արցախ էլ չկա, վստահաբար Հայաստանն էլ ավելի կփոքրանա:
Էլի զոհեր կլինեն, կյանքեր կկործանվեն:
Ինքնաբուխ հանրահավաքը կզրոյացնեն անիմաստ երկար ճառերով, տուն ու հայրենիք կորցրած մարդկանց անհեթեթ ողջունելով ու ծափահարելով:
Ուրեմն նիկոլը դեռ անելիք ունի», - գրել է նա։