Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից
Այսօր խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 22/2 հասցեում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Թովմասյանին պատկանող տարածքում, այրվել է կենցաղային աղբ և «SAZ» մակնիշի ավտոմեքենայի հետնամասը։
Հրդեհը հրշեջները կարողացել են մեկուսացնել, ապա ամբողջությամբ մարել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։