11:00-ի դրությամբ Արցախից ՀՀ ԲԿ֊ներ են տեղափոխվել 237 մարդ
11:00-ի դրությամբ, ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ, որից` 142-ը` ուղղաթիռով, 95-ը` շտապօգնության մեքենաներով:
Ներկայումս տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն: Վիրավորների տեղափոխման գործընթացը այս պահին էլ շարունակվում է:
ՀՀ ԱՆ