Արցախից բռնի տեղահանվել և ՀՀ սահմանը հատել է 42 500 անձ
Ժամը 08։00–ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել և ՀՀ սահմանը հատել է 42 500 անձ։ Ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«42 500 անձանցից 22 800–ը հաշվառվել են»,– ավելացրեց նա։
Նրա խոսքով` Կոռնիձորի կայանը հատելուց հետո քաղաքացիները հաշվառվում են Գորիսի կամ Վայքի հումանիտար կենտրոններում, որից հետո միայն տեղի է ունենում տեղաբաշխումը։
«Շուրջ 4200 անձ օգտվել է պետության կողմից հատկացված կացարաններից։ Այդ անձանց քիչ ուշ կտրամադրվեն այլ բնակության վայրեր»,–ասաց Բաղդասարյանը