Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան«Էդ վիսակավոլտը 5 տարի է կա, հիմա էլ շինարություն են անում, ի՞նչի են փակել չեն թողնում աշխատենք»Արփինե Սարգսյանը կարճատև արձակուրդ կգնա«Իշխանության պարագան նույնիսկ «հասկանալի» է, բայց քաղհասարակությունը, որ 2018-ից առաջ որևէ զինվորի մազ ծռվելն էր դարձնում համահայկական աղմուկի պատճառ, լուռ է…». Հակոբ ԲադալյանԿոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Կաթողիկոսի պաշտոնանկությանըԵմենի հութիները Կարմիր ծովում հարձակվել են երկու սաուդյան նավթատար նավերի վրաԲաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական ու համազգային քաղաքականոպթյան առաջնային բաղկացուցիչը. ՇարմազանովԻնչու՞ չի կարելի երբեք նույն հարթության մեջ դնել «Արևմտյան Ադրբեջան» զավթnղական ծրագիրը Արցախի հայերի վերադարձի իրավունքի հետ. ադրբեջանագետ0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ինՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող երկու ամերիկյան ռազմական բազաներին. կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
ՀՀ նախագահի աշխատակազմն արձագանքել է Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակի վերաբերյալ լուրերինՊետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց․ Վահե ՀովհաննիսյանՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ դադարեցվել է Սևանա լճի 1,215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը
Չլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա․ Աբրահամյան
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինվորները կալանավորվել են
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ1 միլիարդ դրամ գրավ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Արցախի թեմի առաջնորդը մեկուսացել է. 168․am
Ռուսաստանցի միլիարդատերերը միջոցներն արտասահման են դուրս բերում նաև Հայաստանի միջոցով. BloombergՎարորդական իրավունքի վկայական ստանալու համար գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում․ իրավապահները կապարակնքել են տոնավաճառի տաղավարների մի մասը
Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 23-ի դրությամբՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՕկուպացված Ակնայում խոշոր հրդեհ է բռնկվել
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
Ուկրաինան շարունակում է հարվածել Ռուսաստանում գտնվող նավթավերամշակման գործարաններին ու պահեստներինԱՄՆ-ն B-1 ռմբակոծիչով հարված է հասցրել ԻրանինՄԻՊ-ն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամասԻրանը հայտնել է Իրաքի հետ սահմանային անցակետում ԱՄՆ-ի կողմից հարվածի մասին. կան զոհեր և վիրավորներԵրեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև
Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor.am
Անչափահասի հնարավոր սեռական շահագործման գործով NEWSPRESS-ի բացահայտումից հետո ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
Ստամբուլում nւժեղ փnթորկի պատճառով ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»«Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին ՄարտունիումԹրամփն Իրանի հետ պատերազմն ընդհարում է անվանելՈրքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»ՀՀ նախագահի ինստիտուտը վերածվեց ներկայացուցչական կառույցի. «Ժողովուրդ»Արմավիր քաղաքի կահույքի արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. ՍուրենյանցԵրբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»
Քաղաքականություն

Իմպիչմենթ և սեփական պատասխանատվություն. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Որպեսզի հարյուր հազարները դուրս գան փողոց ու իրականացնեն փոփոխություն, անհրաժեշտ է մեկ բան. որպեսզի մեծ հասարակության և հրապարակի օրակարգերը համընկնեն։ Սա նախ առեղծված է` այն, թե ինչո´ւ դա չի ստացվում, ու նաև բանալի՝ թե ինչպես անել։

Միտինգում բարձր ու էմոցիոնալ ելույթներին զուգահեռ՝ ցածրաձայն ասվող բովանդակությունն ավելի կարևոր է։ Միջանցք, խաղաղության պայմանագիր, ՌԴ-ի պահվածք Արցախում, Ռուսաստանի հետ հարաբերություններ, Արցախի՝ թեկուզ տեսական ճակատագիր... սրանք հարցեր են, որոնք պահանջում են ցածր ձայն, բայց՝ Նիկոլինից տարբերվող տեսակետ։ Սա´ է օրակարգը, որը մենք համառորեն շրջանցում ենք։

Այս պահին կա երկու համընդհանուր, բոլորիս միավորող օրակարգային ուղղություն.

1. Ընթացիկ ողբերգությունը
2. Գալիք ողբերգությունը

Ընթացիկ ողբերգություն

Մեր աչքի առաջ կատարվում է 1915 թ-ից ի վեր ամենաողբերգական իրադարձությունը։ Ու սա հնարավոր է եղել Նիկոլի թույլ տված կոպիտ «սխալների» պատճառով, որոնց հետևանքների մասին ինքը նախապես անընդհատ զգուշացվել է և մշտապես անտեսել զգուշացումները։ Արդեն գրեթե բոլորի համար պարզ է, որ առնվազն պատերազմից հետո սկսված փուլում հայաստանյան իշխանություններն ունեցել են ստվերային պայմանավորվածություններ, որ փակ սենյակներում բանակցվել են Արցախի և Հայաստանի ճակատագրին վերաբերող հարցեր, որոնց մասին տեղյակ է եղել միայն մի նեղ շրջանակ, և որոնք պատմական ողբերգության առաջ են կանգնեցրել ողջ ժողովրդին, ողջ Արցախին ու Հայաստանին։ Սա իմպիչմենթի հիմնավորումն է. այդ պրոցեսը պետք է հրատապ սկսվի։ Սա նոր հարթակի ու լայն կոնսոլիդացված հրապարակի կարևոր անելիքն է (սրա մասին՝ հաջորդիվ)։

Գալիք ողբերգություն

Հայաստանին սպառնում է նոր պատերազմ, նոր մեծաթիվ զոհեր. անկհայտ է, որ Ալիևն ու էրդողանը օգտվելու են հայ-ռուսական՝ այս պահի թշնամական հարաբերություններից և Արևմուտքի՝ դիտորդական կոչերից բացի ավելին չանելու որոշումից։

5 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ Նիկոլը բոլոր պատասխանատվություն պահանջող հարցերը լուծում է ոչ թե դժվար որոշումների ճանապարհով, այլ թողնում է, որ թուրք-ադրբեջանական զորքը դա լուծի ամենացավոտ եղանակով՝ պատերազմով. «Ես թուղթ չեմ ստորագրել, բայց հարցը լուծված է՝ անթիվ զոհերի գներով, հետևաբար ես մեղավոր չեմ»։ Պետք է թույլ չտալ ևս մեկ նման սերիա մեր՝ չդադարող ողբերգական ֆիլմում։

Սոլիդ, վստահություն ներշնչող հարթակը կարող է հարյուր հազարներին բերել հրապարակ, եթե վերցնի սոլիդ պատասխանատվություն ու առաջարկի հանրությանը այլ լուծում, քան՝ Նիկոլի սցենարը։ Այո, այդ լուծումները կարող են լինել ոչ պոպուլյար, բայց կարող են փրկել երկիրը նոր պատերազմից ու նոր մեծաթիվ զոհերից։ Սա կոչվում է պատասխանատվություն։ Հարթակը պետք է հայտարարի, որ գնալու է բարդ, գուցե՝ ոչ հաճելի լուծումների ճանապարհով, բայց չի թողնելու սցենար, որտեղ կլինի պատերազմ, և որտեղ թուրքը զորքով ու մեր զոհերի գնով կստանա առավելագույնը, ինչը ուզում է։

Հիմա ի՞նչ է ստացվում. Նիկոլն ասում է՝ միջանցքը կարմիր գիծ է, ընդդիմությունն էլ է ասում՝ ո´չ մի միջանցք, Էրդողանն ու Ալիևն էլ ասում են՝ խփելու ենք, վերցնենք։ Ի՞նչն է հետ պահելու թուրքերին. ոչ մի բան։ Բա այդ դեպքում նոր աղետը կանխելու կոչով  ինչպե՞ս մարդկանց հանել փողոց։ Մարդը չի տեսնում այլ առաջարկ, որի համար կպայքարի։

Նոր հարթակի հաջողության (որը երկրի հաջողությունն է) միակ ճանապարհը պատասխանատվություն վերցնելն է և բոլոր բարդ օրակարգային հարցերով հասարակության հետ  խոսելը։ Հաճելի լուծումներ չկան. կան միայն շատ բարդ,  բայց ճիշտ լուծումներ, և նոր հարթակը պետք է գնա այդ ճանապարհով։ Մնացածը «գավառական հայրենասիրություն է»։

Շարունակելի»։