Ռուբեն Վարդանյանի հարցով ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ
Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ։
Tert.am-ին այս մասին հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Հայկական կողմը Բաքվից պահանջել է տեղեկություններ տրամադրել, թե ուր են տարել Վարդանյանին ու ինչ վիճակում է գտնվում։