Այսքան ժամանակ չեմ իմացել, որ իր շահի համար ինչ -որ մեկը Թուրքիայում կարևորություն ունեցող մարդու հանձնի Հային
Ֆեյսբուքյան օգտատերերից Անդրանիկ Պողոսյանն անդրադարձել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հանձնմանն Ադրբեջանի իշխանություններին։
Նա հրապարակել է լուսանկար և կից գրել.
«Էս մարդը 900 մլն դոլարից ավել հայտարարագրված փող ուներ։ Պատկերացնելու համար թե դա ինչ հսկայական թիվ ա, ասեմ , որ Հայաստանում ոչ մեկ էդքան հայտարարագրված կարողություն չունի։ Էդ էնքան մեծ թիվ ա, որ ինքը կարար ինչ-որ մի տաք երկրում սեփական կղզի առներ ու սաղից հեռու սաղ կյանք կայֆավատ լինելով ապրեր։ Բայց ինքը իր արքայական կյանքը թողեց, գնաց Արցախ, որպեսզի փորձի այն ոտքի հանել։
Թշնամու կամքով պաշտոնից ազատեցին, հետո փուռը տալով նվիրեցին թշնամուն։
Ես այսքան ժամանակ չեմ իմացել ինչ-որ մի թուրք դավաճանի իր պետությանը, իր շահի համար ինչ -որ մեկ այլ, Թուրքիայում կարևորություն ունեցող մարդու հանձնի Հային, բայց այ հայի չափ նախանձ ու դավաճան գոյություն չունի։ Էս մարդը, ով սաղ կյանք բարեգործությամբ ա զբաղվել հանին տվին թշնամուն ու էսօր լիքը հայ ուրախանում ա դրա համար, գիտե՞ք ինչի, որովհետև նախանձ ա, որովհետև մտածում ա ինչի պտի ինչ-որ մեկը հարուստ ու հաջողակ լինի, իսկ ինքը աղքատ ու անպիտան։
Թուրքը հայրենիք չուներ, բայց հայրենասիրություն ուներ ու հսկայական կայսրության տեր դարձավ, իսկ հայը կորցրեց իր հսկայական թագավորությունը, որովհետև հոգեպես անհայրենք էր...»։