Նիկոլ, երկիր ունեինք, Նիկոլ, բանակ ունեինք, զրոյացավ ամեն ինչ․ Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը Ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել, որում խոսել է տեղի ունեցող իրադարձությունների, երկրի, բանակի, առկա վշտի ու քաոսի մասին։
«7 տարի առաջ էր...
Զինվորը ասում էր` հասկացանք, որ մեր մեծերը իզուր չեն զոհվել...
Զինվորը ասում էր` կշարունակենք իրենց գործը ...
նիկոլ` ԵՐԿԻՐ ունեինք:
նիկոլ` ԲԱՆԱԿ ունեինք:
Զրոյացավ ամեն ինչ:
Արցախ չկա, ցավ կա, երբ թուրքը հային ձերբակալում ա` ուրախացող հայ կա...
Վիշտ կա, քաոս..............
Ուզում եմ վերջում հույս լինի:
ՀՈւՅՍ կլինի երբ Ի ՀԱՅՏ ԳԱ ՀԵՐՈՍ:
Նոր հերոս, իսկական, իրական, մաքուր:
Հերոս ում չի կարող վախեցնել իշխանությունը...
Հերոս ում չի կարող փչացնել ընդդիմությունը...
Ու ԿԼԻՆԻ ՀՈւՅՍ:
Ու Նորից Կունենանք Երկիր»:, - գրել է նա։