Իրական ընդդիմադիր քաղաքական ուժերը շատ քիչ ժամանակ ունեն Երրորդ Հանրապետության հետ իրենց վերջնական վախճանը չկնքելու մասին մտածելու համար. Նարեկ Սամսոնյան
Հունվարի 1-ից Արցախի հանրապետությունը դե յուրե գոյություն չի ունենա: Վերջին օրերի դժոխքի, խայտառակությանու դրա ֆոնին քաղաքական դաշտի իմպոտենտության տրամաբանական հետևանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:
«Սրանով վերջնականորեն ավարտվում է նաև Հայաստանի Երրորդ հանրապետության փիլիսոփայական գոյությունը, իսկ, եթե դավաճանների վարչախումբը չհեռացվի՝ այսինքն քաղական ամլությունը դաշտում շարունակվի շատ շուտով նմանատիպ հայտարարություն լինելու նաև դավաճանական վարչախմբի ղեկավարի կողմից:
Հ.Գ. Իրական ընդդիմադիր քաղաքական ուժերն էս պայմաններում շատ քիչ ժամանակ ունեն Երրորդ Հանրապետության հետ իրենց վերջնական վախճանը չկնքելու մասին մտածելու համար»: