Նույնիսկ Արցախի համար մեր հետագա ազատագրական պայքարի համար անհրաժեշտ է, որ այսօր փոխվի Հայաստանի իշխանությունը. թյուրքագետ
Հանրային տարբեր գործիչներ, իրավաբաններ և փորձագետներ նշում են, որ Արցախի Հանրապետության լուծարման մասին այսօրվա հայտարարությունը իրավական ուժ չունի, քանի որ կատարված է ուժի կիրառման սպառնալիքի տակ։ Սա, թերևս, ճիշտ է։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Պ.Գ.Թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Սակայն ավելի կարևոր է հասկանալ, որ այդ իրողությունը պետական/իրավական մակարդակով կարող է արծարծվել միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Բնականաբար, այսօր իշխանությունը ոչ միայն դա չի անելու, այլ նաև ուրախ է այս իրողության առթիվ՝ իր քարոզչության մեջ մեղքը գցելով Արցախի Հանրապետության վերնախավի վրա։
Հետևաբար՝ նույնիսկ Արցախի համար մեր հետագա ազատագրական պայքարի համար անհրաժեշտ է, որ այսօր փոխվի Հայաստանի իշխանությունը»: