Ռուբեն Վարդանյանը 4 ամսով կալանավորվեց
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4 ամիս ժամկետով կալանավորումը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուբեն Վարդանյանը պատասխանատվության է ենթարկվել որպես մեղադրյալ
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը երեկ Ադրբեջանի կողմից ձերբակալվել էր Արցախից Հայաստան տեղափոխվելու փորձի ժամանակ, մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի երեք հոդվածով:
Նշվում է, որ ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության ֆինանսավորման», «զինված խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու», «պետական սահմանի ապօրինի հատման վերաբերյալ»:
Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։