Հասկանում ենք, որ Հայաստանի համար ցավալի է տեսնել՝ ինչպես է «անջատողական ռեժիմը» վերանում իր աչքի առաջ, բայց ավելի լավ է կենտրոնանալ Բաքվի հետ կարգավորման վրա. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
«Մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար ցավալի է տեսնել, թե ինչպես է «Ադրբեջանի տարածքում» (Արցախի Հանրապետություն-խմբ․) իր կողմից հաստատված «անջատողական ռեժիմը» փլուզվում և վերանում իր աչքի առաջ, բայց հիմա ավելի լավ կլինի, որ նրանք ինչպես խոսքով, այնպես էլ գործով կենտրոնանան Ադրբեջանի հետ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգանքի վրա հիմնված խաղաղության և վստահության հաստատման վրա»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որով 2024 թ-ի հունվարի 1-ից դադարեցվում է Արցախի Հանրապետության գոյությունը։