Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթի ուղղակի պատճառ չկա. Պեսկով
Կրեմլում կոչ են արել մեղավորներ չփնտրել Լեռնային Ղարաբաղից Հայաստանի տարածք հայերի զանգվածային արտագաղթի համար և կարծում են, որ դրա համար ուղղակի պատճառ չկա:
«Հավանաբար, դժվար թե հնարավոր լինի խոսել այն մասին, թե ով է մեղավոր, քանի որ նման գործողությունների համար ուղղակի պատճառ չկա», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Միևնույն ժամանակ, նա համաձայնել է, որ «մարդիկ ցանկություն են հայտնում լքել Ղարաբաղի տարածքը՝ ոմանք ընդմիշտ, ոմանք էլ՝ ժամանակավորապես»։
«Այստեղ գլխավորն այն է, որ նրանք, ովքեր նման որոշում են կայացրել, ապահովված լինեն նորմալ կենսապայմաններով»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։