Բաքուն հայերին կոչ է արել չլքել Լեռնային Ղարաբաղը
Ի պատասխան Հայաստանի վարչապետի՝ Արցախի հայաթափման մասին հայտարարության՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն բորբոքվել է եւ կոչ արել հայերին չլքել Լեռնային Ղարաբաղը։
«Վարչապետ Փաշինյանին քաջ հայտնի է, որ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի մեկնումը նրանց անձնական որոշումն է, եւ դա ոչ մի կապ չունի հարկադիր տեղահանման հետ»,-փորձել է մանիպուլացնել Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Եթե հայ բնակչության որեւէ հատված չի ցանկանում ապրել եւ ենթարկվել ադրբեջանական օրենսդրությանը եւ իշխանությանը, մենք չենք կարող նրանց պարտադրել։ Ընդհակառակը, մենք կոչ ենք անում հայ բնակիչներին չլքել իրենց բնակավայրերը եւ մաս կազմել ադրբեջանական բազմաէթնիկ հասարակության»,-ասվում է հայտարարության մեջ։