Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

Իշխանությունները միտումնավոր գնում են ՌԴ հետ մեր դաշնակցային հարաբերությունները հարվածի տակ դնելու, ինչը ճակատագրական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար․ ՀՀԿ-ն՝ Հռոմի ստատուտի մասին

Վավերացնելով Հռոմի կանոնադրությունը, Հայաստանի իշխանությունները միտումնավոր գնում են ՌԴ հետ մեր դաշնակցային հարաբերությունները հարվածի տակ դնելու քայլի, ինչը ճակատագրական հետևանքների կարող է ուենալ Հայաստանի համար։

Ասված է ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարության մեջ․

«Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր  դրական եզրակացություն է տվել Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին: Ակնհայտ է, որ կառավարող մեծամասնությունը մտադիր է այն շուտափույթ վավերացնել:  Նախկինում (ս. թ. մարտի 28-ին) Հանրապետական կուսակցությունը հայտարարությամբ անդրադարձել է Հռոմի կանոնադրության` ՀՀ Սահմանադրությանը հակասելու հանգամաքին և այն փաստին, որ Սահմանադրական դատարանն ակնհայտորեն վերազանցել է   իր լիազորությունները` այն ճանաչելով սահմանադրական:

Հայաստանի իշխանությունների այս որոշումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, հատկապես նկատի ունենալով Միջազգային Քրեական Դատարանի վերջին որոշումը Ռուսաստանի Դաշնության նախագահի ձերբակալման օրդերի վերաբերյալ, հղի է անկախատեսելի հետևանքներով: Գաղտնիք չէ, որ Միջազգային քրեական դատարանը չափազանց քաղաքականացված մարմին է և բոլորովին էլ պատահական չէ, որ նույնիսկ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող այնպիսի հզոր տերություններ, ինչպիսիք են ԱՄՆ, Չինաստանը և Ռուսաստանը, չեն ստորագրել կամ վավերացրել այդ կանոնադրությունը և նման մտադրություն չունեն նաև ապագայում:

Ակնհայտ քաղաքական կարճատեսություն է կարծելը, որ այդ դատարանին միանալը կարող է երբևէ օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար: Իշխող մեծամասնության այն փաստարկը, որ Հռոմի կանոնադրության վավերացման հարցը օրակարգ բերելով՝ Հայաստանը հիմքեր է ստեղծում Ադրբեջանի պատերազմական  հանցագործությունները Հաագայի դատարանում քննության առարկա դարձնելու համար, ամբողջությամբ սին է: Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ ագրեսիա իրականացնելու հարցով Հայաստանի դիմումը Միջազգային Քրեական Դատարանին` ադրբեջանական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հարցով, գործնականում հնարավոր է միայն այն դեպքում, երբ հանցագործություն կատարած անձանց պետությունը համագործակցի ՄՔԴ հետ: Քանի որ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան  Հռոմի կանոնադրությունը նույնիսկ չեն էլ ստորագրել, առավել քան ակնհայտ է, որ նրանք որևէ համագործակցություն ՄՔԴ հետ չեն իրականացնելու, առավել ևս, եթե խոսքը գնա Ադրբեջանի ղեկավարի և բարձրաստիճան պաշտոնյաններին պատասխանատվության կանչելու մասին: Ուստի ՄՔԴ-ին միանալը Հայաստանի շահերի պաշտպանության համար գործնականում չի կարող ծառայել Հայաստանի շահերին:

Միաժամանակ Հռոմի կանոնադրության վավերացումը անդառնալի հարված է հասցնելու Ռուսասատանի հետ Հայաստանի հարաբերություններին: Կառավարության մանիպուլյատիվ պնդումները, որ Հռոմի կանոնադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասը իբր հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել Ռուսաստանի Դաշնության նախագահի` ՀՀ մուտք գործելու պարագայում նրան չձերբակալելու համար, ամբողջովին զուրկ են իրավական հիմքից, քանի որ այդ հոդվածը ընդհանրապես չի առնչվում ձերբակալման օրդերի հետ հապված հարցերին:

Ձերբակալման հարցի հետ կապված անդամ պետությունն ընդամենը իրավունք ունի դրա կատարման բարդությունների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնել Միջազգային Քրեական Դատարանի հետ: Երբ Հարավաֆրիկյան Հանրապետությունը այս տարի դիմեց այդ դատարանին` Ռուսաստանի Դաշնության նախագահին ձերբակալելու բարդությունների հետ կապված, Միջազգային Քրեական Դատարանը որոշեց, որ Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունը և ցանկացած այլ պետություն, որը վավերացրել է Հռոմի կանոնադրությունը, պարտավոր է ձերբակալել Վ. Պուտինին, եթե Վ. Պուտինը գտնվում է իրենց երկրի տարածքում: Ակնհայտ է, որ վավերացնելով Հռոմի կանոնադրությունը, Հայաստանի իշխանությունները միտումնավոր գնում են ՌԴ հետ մեր դաշնակցային հարաբերությունները հարվածի տակ դնելու քայլի, ինչը ճակատագրական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար»: