ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցները կստանան 100 հազարական դրամ․ երեկոյան մանրամասներ կներկայացնենք
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր երեկոյան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հ1-ի եթերում կներկայացնի մանրամասները», - հավելել է Փաշինյանը։