Բաքուն զորք չի ուղարկի Սյունիք՝ միջանցք ստեղծելու համար․ ՄԹ-ում Ադրբեջանի դեսպան
Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովն ասել է, որ Բաքուն ցանկանում է ճանապարհային և երկաթուղային կապ ապահովել Նախիջևանի հետ ՀՀ Սյունիքի մարզով, սակայն այդ նպատակով այնտեղ զորք չի ուղարկի, փոխանցում է Риа Новости-ն։
Նրա խոսքով՝ գաղափարը բանակցությունների միջոցով տրանսպորտային միջանցքների բացման շուրջ համաձայնության գալն է, մինչդեռ «ոչ ոք չի պատրաստվում ուժով ոչինչ բացել»։