Արցախից բռնի տեղահանված 17 153 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կեցավայրերից
Ժամը 18։00 դրությամբ՝ Արցախից բռնի տեղահանված 74 400 անձանցից 17 153 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կեցավայրերից, այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը․
Սյունիքի մարզում ընդհանուր առմամբ տեղաբաշխվել է 1958 տեղահանված անձ։ Վայոց Ձորի մարզում տեղահանված անձնացից 1070-ի կեցության հարցն է լուծվել, Գեղարքունիքի մարզում` 1542-ի, Տավուշում` 797-ի, Արագածոտնում՝ 988-ի, Արարատում՝ 3665-ի, Արմավիրում՝ 1231-ի, Լոռիում՝ 663-ի, Կոտայքի մարզում՝ 4156-ի, Շիրակում՝ 783-ի։