Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Գյուղացիներն օգնում են «Ֆլեշի» Բարսեղին

Կառավարությունը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2016թ.-ին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Պահանջարկը կազմում է 6 000 000 լիտր, որը հողօգտագործողներին կտրամադրվի 1 լիտրը 280 դրամով: 2012թ-ից գյուղատնտեսության նախարարությունը նախաձեռնել է մատչելի կոչվող աջակցության ծրագիրը: Այն է` շուրջ 1 մլն դոլարի պետբյուջեն սուբսիդիա է տալիս հայտնի գործարար «Ֆլեշի» Բարսեղին կամ Բարսեղ Բեգլարյանին, որ վերջինս մատչելի դիզվառելիք մատակարարի հողօգտագործողներին:

Ներկրման մրցույթ չի հայտարարվում: Այս տարի «Ֆլեշը» մատակարարելու է շուրջ 6 մլն լիտր դիզվառելիք, որից 55 դրամը սուբսիդավորելու է կառավարությունը, այն է մոտ մեկ միլիոն դոլար, իսկ հողօգտագործողներին 1 լիտր 335 դրամի փոխարեն դիզվառելիքը կտրվի 280 դրամով: Այս ծրագիրը կոչվում է մատչելի: Փորձենք հասկանալ ծրագրի էությունը: Մեկ հեկտարի համար հողօգտագործողին տրվում է 200 լիտր, առավելագույն քանակ է սահմանված 600 լիտրը: Կարող ենք հիշեցման կարգով նշել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում 15 ընտանիք ստացել էր պետության կողմից սուբսիդավորվող 70 հազար լիտրից ավելի դիզվառելիք:

Միայն 35 հազար լիտր դիզվառելիք հատկացվել է Հովհաննես Աբրահամյանին: 2013թ-ին նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը: Նույն 2013թ-ին 4531 բնակիչ ունեցող գյուղում միայն 15 հոգի են ներառվել մատչելի դիզվառելիք և պարարտանյութ ստացողների ցուցակներում: Ս. Ղարիբյանը նաև չժխտեց, որ Հովհաննես Աբրահամյանը ազգակցական կապ ունի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

Ֆինանսների վերահսկողության տեսչությունը 2013թ-ին ստուգումներ է իրականացրել չորս մարզերում` Արարատ, Գեղարքունիք, Կոտայք և Շիրակ. Կառավարության կողմից սուբսիդավորված դիզվառելիքի և պարարտանյութի բաշխման ընթացքում խախտումներ և չարաշահումներ են գրանցվել, ամենախոշոր չարաշահումները գրանցվել են հենց Արարատի մարզում և միայն Արարատի մարզում պետությանը հասցվել էր 83 մլն դրամի վնաս: Սա ի միջի այլոց, 2013թ-ից հետո ստուգումներ ոլորտում չի անցկացվել: Խոսակցություններ կան, որ դիզվառելիքը պակաս է մատակարարվում, հետո մեծաքանակ գնում է կատարվում, ու կրկին վերավաճառվում, իսկ սուբսիդիայի 55 դրամը կրկին վերադառնում է ոմանց գրպանները, մեջտեղում մնում է 1 մլն դոլար հենց այնպես վճարած պետությունը, իսկ թե հողօգատգործողներին օգնությունը ինչքանով է օգնել: Այս տարիներին ոչ վարելու, ոչ հերկելու և ոչ էլ 1 հա-ը տափանելու գները ոչ միայն չեն իջել, այլ նաև ավելացել են: 1 հա-ը վարում, ցանում են շուրջ 50 հազար դրամով, իսկ թե սուբսիդան որքա՞ն է օգնելու` թող դատեն ընթերցողները: 

Մեր տեղեկություններով, գյուղատնտեսության նախարարությունում այնքան էլ գոհ չեն այս փառահեղ ծրագրից, սակայն այստեղ կա Բարսեղ Բեգլարյանի ֆիգուրը: Դեռ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակներից «Ֆլեշը» սկսեց մեծածավալ սուբսիդիաներ ստանալ կառավարությունից` իր բոլոր հետևանքներով: Հավելենք նաև, որ վերջին շրջանում կտրուկ նվազել է նավթի գները, ինչպես ասում են` դարձել է «ջրի գին», սակայն վառելիքը Հայաստանում, ինչպես միշտ, իր բարձրության վրա է` ի շնորհիվ նաև այս ոլորտում գերիշող դիրք ունեցող «Ֆլեշ» և CPS ընկերությունների, որոնք ներկրում են Հայաստան մտնող վառելիքի շուրջ 80 տոկոսը: Մատչելի դիզվառելիքը ձևակերպված է, որպես աջակցություն հողօգտագործողներին, այնինչ հակառակն է, հողօգտագործողներն են օգնում Բարսեղ Բեգլարյանին, նաև որոշ ճարպիկ մեծահարուստների` կամ արագ գումար աշխատել, կամ էլ վաճառելով` դարձյալ գումար աշխատել, ինչպես ասում են` «հոնքն էլ չշարժելով»: