ԵՄ ներկայացուցիչները դիտորդական առաքելության հետ պարեկություն են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում ներկայացրել է իր գործունեությունը Գորիսի շրջանում:
Այսօր Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ԵՄ քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների գրասենյակի ներկայացուցիչների հետ միացել է Գորիսում գտնվող Եմ դիտորդներին՝ պարեկելու Լաչինի միջանցքի մուտքը և ներկա իրավիճակն ավելի լավ հասկանալու համար, ասվում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը X-ի միկրոբլոգում տեղ գտած հաղորդագրությունում։
«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատն է՝ դիտարկել և զեկուցել զարգացումները Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններում»,- գրված է առաքելության միկրոբլոգում: