Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

«Գարդման-Շիրվան-Նախիջևանը» կդիմի բոլոր հնարավոր միջոցների՝ թույլ չտալու ԱՀ-ի նախիջևանացումը

Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ 2023 թ սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը զոհերից, ավերածություններից բացի ունեցավ նաև շատ ավելի ցավալի հետևանք՝ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը:

«Լեռնային Ղարաբաղի հայությունը, որը հազարամյակներ շարունակ բնակվել է իր պատմական բնօրրանում, զենքի անմիջական սպառնալիքի տակ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ տասնյակ հազարներով լքում է իր բնակության հիմնական և պատմական վայրը՝ հնարավորություն չունենալով անգամ տարհանելու տարիների քրտնաջան աշխատանքով, սիրով և լավատեսությամբ ձեռք բերված գույքն ու ունեցվածքը։ Սա ամենաիսկական էթնիկ զտումն է, որի մասին շարունակաբար ահազանգում էին ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ մի շարք հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, քաղաքական և հասարակական գործիչներ։

Այս դժվարին օրերին, երբ կշեռքի նժարներին են դրված ֆիզիկական գոյությունն ու հայրենի բնօրրանը, մեր հայրենակիցներն այլ ելք չունեն, քան ընտրելու կյանքը Հայաստանում շարունակելու հնարավորութունը, քանի որ վերջին ամիսներին խաղաղ ինտեգրացիայի, անվտանգ ու ապահով բնակության խոստումներ տվող Ադրբեջանը շարունակեց ռազմական ուժի գործադրմամբ առկա խնդիրը լուծելու անընդունելի պրակտիկան՝ կրկին փաստացի մնալով անպատիժ։

Մենք վերահաստատում ենք մեր այն մոտեցումը, որ այս ամենը ավելի քան մեկ հարյուրամյակ ձգվող ամենաթողության և անպատժելիության հետևանքն է։ Այսօր Լեռնային Ղարաբաղի հայությունը բռնագաղթվում է, որովհետև 1918թ օսմանա-ադրբեջանական պարագլուխներից և ոչ մեկը հանրային պատասխանատվության չենթարկվեց Բաքվի 30 հազար հայերի կոտորածի համար, որովհետև 1920թ Շուշիի հայության կոտորածի կազմակերպիչները նույնպես մնացին անպատիժ, որովհետև 1988թ Սումգայիթի, 1990թ Բաքվի, 1992թ Մարաղայի կոտորածների մասնակիցները չստացան համապատասխան որակումներ, որովհետև աշխարհը լռեց, երբ գետնին հավասարեցվեց Հին Ջուղայի հայկական գերեզմանատունը՝ դառնալով 21-րդ դարի առաջին մշակութային ցեղասպանություններից մեկը»,- ասված է հայտարարության մեջ:

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր զորակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին, կիսում նրանց անպատկերացնելի տառապանքն ու վիշտը, որի միջով իրենք ևս ստիպված են եղել անցնել երեք տասնամյակ առաջ։

Հաշվի առնելով տեղահանման ողջ ծանրությունն ու առաջիկա խնդիրների բազմազանությունը՝ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հանձն է առնում նպաստել բարձր ատյաններում և միջազգային կազմակերպություններում  բռնի տեղահանվածների խնդիրների բարձրաձայնմանը, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության արդար և ճշմարտացի պահպանությանը, հայության համար վերադարձի և անվտանգ ու արժանապատիվ կենսապայմանների ապահովման և բազում այլ խնդիրների լուծմանը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը կդիմի բոլոր հնարավոր միջոցների՝ թույլ չտալու Լեռնային Ղարաբաղի նախիջևանացումը, միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնելու անցյալից բխող և ներկայում պարբերական բնույթ ստացած խնդիրների վերջնական լուծմանը, որոնք ոչ այլ ինչ են, քան քաղաքակրթության սկզբունքների ոտնահարման կամ առհասարակ բացակայության վառ ապացույց։