Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանն էլ մի օր կգնա, տակը կմնաք դուք ու ձեր դեմքը, եթե մնա. Արփինե Հովհաննիսյանն` արցախցիներին վատ վերաբերվողներին

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է այն բացասական տրամադրություններին, որոնք առկա են Արցախից եկած մեր հայրենակիցների նկատմամբ:

«Գուցե հիմա դրա ժամանակը չէ, բայց ուզում եմ անդրադառնալ այն որոշ բացասական տրամադրություններին, որոնք առկա են Արցախից եկած մեր հայրենակիցների նկատմամբ: Ինտելեկտի և բարոյականության ամենատարբեր աստիճան ունեցող մարդկանց կողմից հնչում են ամենատարբեր մտքեր...

Ընդ որում, սովորաբար, այդ մարդիկ կա´մ իշխանության բացահայտ կողմնակիցներ են, կա´մ թաքնված այդպիսիք, կա՛մ «քաղաքականությամբ չզբաղվող» անհատներ, որոնց հացի սեղաններին կամ այլ միջավայրերում առկա են իշխանության ամենատարբեր կալիբրի չինովնիկներ կա´մ էլ մոլորյալներ: Նրանց բոլորին մի բան է միավորում` յուրաքանչյուրն իր ճաշակին, խղճին, գիտելիքին ու այդ պահին առկա այլ  հանգամանքին հարմար հիմնավորում է գտնում արդարացնելու սեփական անգործությունը կամ դաժանությունը, թե բա` իրենց հողնա, բա պետք է զոհվեին, իբր իրենք Սյունիքի կամ Տավուշի համար մի բան արել են կամ պատրաստ են զոհել իրենց հարազատին կամ իրենց, հաջորդը` չկռվեցին, նախ իրենք կռվել են այնքան, որքան շանս ու հնարավորություն եղել է, շատերը նահատակվել են, շատերին հրադադարից հետո զենքը ձեռքին հանել են շրջափակումից և, բացի այդ, այսինքն՝ բոլոր տղամարդիկ ու հազարավոր կանայք ու երեխաներ պիտի զոհվեին, որ ձեր քիմքին հարիր պաշտպանություն լինե՞ր: Այս տրամաբանությամբ վաղը սյունեցուն կամ վարդենիսցուն էլ կասեք՝ դե բա իրենց հողնա, պիտի պահեին:

Եվ, բացի այդ, երբվանի՞ց բոլորդ դարձանք էլիտար և բնիկ երևանցի, իսկ Երևանն էլ՝ էլիտար մեգապոլիս: Այդ մարդիկ «ձեր» Երևանը չեն ուզում, իրենց Արցախն են ուզում: Իսկ եթե Արցախը իրենցը չեք համարում, այլ թուրքինը, բայց դրա հետ մեկտեղ չգիտեք ու չեք կարդացել պատմություն, աշխարհագրություն, ապա գոնե մի վիճեք:

Հանուն ճշմարտության` փաստարկների գերակշիռ մասի իրական պատճառը արցախցի ռազմաքաղաքական տարբեր ժամանակների ղեկավարության հանդեպ գեներացված ատելությունն է: Ճիշտ, թե սխալ` հիմա էական էլ չէ: Ես, օրինակ, Արայիկ Հարությունյանին համարում եմ մեղավոր, բայց նրան հավատացած մարդուն չեմ ատում կամ պիտակավորում դրա համար: Արձանագրենք:
Ատելով Արցախի կամ Հայաստանի նախկին ղեկավարներից ինչ-որ մեկին ու դրա արդյունքում զազրախոսելով ամեն ինչ կորցրած մարդկանց հասցեին ոչ ոքի ոչինչ չեք անում, քան ինքներդ ձեզ:

Դուք ընդամենը փնտրում եք արդարացում ձեր անմարդկային վարքագծի, մարդկային դիմագիծը կորցնելու, ոչինչ չանելու, աղետի ու ողբերգության մասշտաբները չգիտակցելու համար: Ի դեպ, ոչ մի բանով չտարբերվելով ծանր հանցանքներ կատարած հանցագործներից, որոնք միշտ մի ինչ-որ պատճառ ունեն հիմնավորելու իրենց կատարած ոճրագործությունը: Վերջերս սեփական երեխային սեռական ոտնձգության ենթարկած գարշանքը ևս ինչ-որ բան էր խոսում` բացատրելով ու հիմնավորելով:

Ասելքիս հետևյալն է` երբ ու եթե հերթը հասնի քաղաքական առումով անհեռատես ու գավառական մտածելակերպով էլիտաների մեղքերը թվարկելուն, ես թերևս ձեզանից յուրաքանչյուրից ավելի լավ կանեմ դա: Չխնայելով ոչ մեկիդ կուռքին: Չանելով կողմնապահություն:
Բայց սա դրա մասին չէ, այլ մարդու կողմից մարդուն սիրելու, երկու անչափահաս բալիկին հրետակոծության արդյունքում կորցրած մորը, որդուն ու եղբորը կորցրած կնոջը, որդու կամ թոռան գերեզմանը կորցրած տարեցին ու խեղված ճակատագրեր ունեցող հազարավոր մարդկանց ապրումակցելու, ժպտալու, ձեռք մեկնելու, թշնամուց տարբերվելու: Մի նույնացրեք մարդուն ու ձեզ համար ատելի ինչ-որ մեկին: Մի՛ արեք: Մարդ մնացեք:

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանն էլ մի օր կգնա, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը,  Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը գնացին: Տակը կմնաք դուք ու ձեր դեմքը: Եթե մնա»,- Facebook-ում գրել է Հովհաննիսյանը:

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button