Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

Բացատրեմ, թե ինչպես է աշխատում իշխանական քարոզչական տեխնոլոգիան. Արթուր Ղազինյան

Նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ապրեք, շատ լավ էր, էն քպ-շնիկ գյուղապետուհուն շատ լավ ծեծեցիք, հայհոյեցիք: 

Հզոր եք...

Իսկ գիտե՞ք չոր մնացորդով ինչ ունեցանք: Ասեմ, այսօրվա հանրահավաքին արցախահայերի նվազագույն մասնակցություն:

Բացատրեմ, թե ինչպես է աշխատում իշխանական քարոզչական տեխնոլոգիան:

Արցախից Հայաստան են տեղափոխվել այս իշխանության վրա կատաղած 100.000 հայ մարդ, որոնցից առնվազն 15.000-ը պոտենցիալ մասնակցելու էր բողոքի ցույցերին:

Նրանք բոլորն ամեն ինչ կորցրել են, Հայաստանում վարձով տրվող տների գները բարձր են և նրանք ունեն ֆինանսական միջոցների մեծ կարիք: Այդ կարիքը երաշխավորված կարող մասամբ լուծել պետությունը, նույն է թե իշխանությունը, մնացած բոլոր աղբյուրներն անհուսալի են, կարճաժամկետ:

Արցախցիները, լինելով խիստ ընդդիմադիր այս իշխանությանը, հիմնականում հետևում են ընդգծված ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց, կարդում նրանց գրառումները, գնահատականներն ու մեկնաբանությունները: 

Այսինքն, իշխանական քարոզչական մեքենան ի զորու չէ նրանց հասցնել «եթե ցույցերին մասնակցեք, փող չենք տա» ստոր ու դավաճանական թեզը, հետևաբար պետք է այնպես անել, որ այդ նարատիվը տարածեն հենց ընդդիմադիր կարծիքի առաջնորդները:

Ուրեմն ինչ են անում. գտնում են քպ-ական մի աննշան երևույթ, նրան ուղարկում այս տեքստը, հրահանգում տեղադրել ՖԲ իր էջում: Հետո գտնում են մեկ «ընդդիմադիր» գործչի և հրահանգում իր էջում հայհոյանքով ու քննադատությամբ կիսվել այդ գրառմամբ և ֆեյքերի ֆաբրիկայի միջոցով ապահովում մեծ թվով լայքեր, կիսումներ և մեկնաբանություններ:

Շատ միամիտ, ազնիվ ու էմոցիոնալ ընդդիմադիր մարդիկ, տեսնելով այդ գրառման մեծ հետաքրքրությունը, լայքերի թիվը, վերցնում են այդ ստոր թեզը և իրենց բաժին հայհոյանքով ու քննադատությամբ տեղադրում իրենց էջերում` ապահովելով առավելագույն  տարածում հենց բռնի տեղահանված, հանրահավաքին մասնակցել պատրաստվող մեր հայրենակիցների շրջանում:

Ի՞նչ է անում այս սպառնալիքը կարդացող Արցախից տեղահանված, 1000 դրամի սուր կարիք ունեցող մեր հայրենակիցը, դատեք ինքներդ:

Սա ընդամենը մեկ օրինակ է, իսկ այդպիսիք հարյուրավոր են, երբ մենք մեր ձեռքերով, հանուն մի քանի հարյուր լայքի, հանուն այդ պահին մեր էմոցիաները բավարարելու, ջուր ենք լցնում իշխանական դավաճանական ու ստոր քարոզչության ջրաղացին:

Հիմա ինչ մնաց չոր մնացորդում. մի քանի հարյուր լայք, քննադատություն ու հայհոյանք,  իշխանական թեզերի առավել լայն տարածում և բողոքի ակցիաների պոտենցիալ մասնակիցների նվազեցում:

Հ.Գ. Բացարձակ չեմ մեղադրում ազնիվ, միամիտ ու դյուրագրգիռ մեր հայրենակիցներին, ես մեղադրում եմ ընդդիմադիր կառույցներին, որ մինչ օրս չեն ձևավորել քարոզչական շտաբ, որտեղ պրոֆեսիոնալները կմշակեին ու հանրության շրջանում կտարածեին իշխանական հակաթեզեր և միասնական կենտրոնից կկառավարեին այս խիստ կարևոր գործընթացը, կզսպեին իրենց կողմնակիցների էմոցիաներն ու հետ կպահեին նրանց նման սխալներից»: