ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել․ Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 30-ի կեսօրին Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող է զոհվել, չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։