Արցախի նախկին նախագահների Հայաստանում գտնվելու լուրը չի հաստատվում
«Փաստինֆո»-ի աղբյուրները չեն հաստատում տեղեկությունները, որ Արցախի նախկին երեք նախագահները երեկ ժամանել են Հայաստան։
Հիշեցնենք, որ infoport-ի խմբագիրն էր հաղորդել, որ բանակցություններով ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝ Արցախի Հանրապետության երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Արայիկ Հարությունյանը, ինչպես նաեւ Արցախում մնացած կառավարության մեծ մասը, ուժայինների ղեկավարությունը հոկտեմբերի 1-ի երեկոյան վերադարձել են Հայաստան:
Այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։