Ստեփանակերտի մերձակայքում, տապալվել է 50 մետրանոց խաչը, որը մեծությամբ երկրորդն էր Եվրոպայում․ Ria.ru-ի անդրադարձը
Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտի մերձակայքում, տապալվել է 50 մետրանոց խաչը, որը մեծությամբ երկրորդն էր Եվրոպայում։ Այս մասին գրում է Ria.ru-ն։
Ընկած խաչի տեսանյութը հրապարակել է ուկրաինական Strana.ua հրատարակության Telegram ալիքը։
Տեսահոլովակը, ինչպես նշվում է տիտրերում, նկարահանվել է սեպտեմբերի 29-ին։ Դրանում պատկերված է խաչի ֆոնի վրա թռչող ուղղաթիռ։ Հետո մեկ այլ հատված, որտեղ խաչն արդեն ընկած է գետնին։
Խաչը տեղադրվել է 2017 թվականին ղարաբաղյան Դաշուշեն գյուղի մոտ գտնվող բարձունքներից մեկի վրա՝ ի հիշատակ հայ զինվորականների։
Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվել ցանկացող գրեթե բոլոր հայերը դա արել են։ Իշխանությունների տվյալներով՝ Հայաստան է մուտք գործել ավելի քան 100 հազար մարդ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ղարաբաղում հայ չի մնա. Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանը նախապես հրամանագիր էր ստորագրել, որից բխում է, որ հանրապետությունը դադարում է գոյություն ունենալուց 2024 թվականի հունվարի 1-ից։
Ավելի վաղ Ադրբեջանը հետախուզում էր հայտարարել արցախցի 300 պաշտոնյայի նկատմամբ: