Մեր փորձը շատ ունիկալ է ու անկրկնելի. Ալիևը՝ Արցախի հանրապետությունն օկուպացնելու մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախն ամբողջությամբ օկուպացնելու, Արցախի ողջ ազգաբնակչությանը 9 ամիս շարունակ սովամահ անելուց հետո սպանդի ենթարկելու և մարդկանց բռնագաղթի ենթարկելու իրենց գործողությունը բնորոշել է որպես «ունիկալ» փորձ։ Այս մասին Ալիևն ասել է 74-րդ միջազգային տիեզերագնացության կոնգրեսի բացման արարողության ժամանակ։
«Մեր տարածքային ամբողջականության վերականգնման փորձը շատ յուրահատուկ ու անկրկնելի երևույթ է։ Մենք վերջ ենք դրել հակամարտությանը։ Այս հակամարտության լուծման արդյունքում մենք պահպանեցինք մեր արժանապատվությունը»,- ասել է Ալիևը և հավելել, թե իբր «այսօր մենք կարող ենք թևակոխել Հարավային Կովկասում խաղաղության դարաշրջան։ Համագործակցություն, փոխշահավետ նախագծեր, փոխշահավետ օգուտներ»,- ասել է Ալիևը։