Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Անահիտ Բախշյանը ՏՄՊՊՀ-ին մեղադրում է ստախոսության մեջ

Մի քանի օր առաջ կառավարությունում բենզինի գների մասին ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանի ներկայացրած հաշվետվությունն ուղղակի զարմանալի էր և ես որոշեցի ուսումնասիրել այդ հանձնաժողովի կայքն ու ամբողջությամբ կարդալ կառավարությունում ներկայացրած հաշվետվությունը, վերջապես տեսնել, թե որքան հրապարակային ու թափանցիկ է աշխատում այս հանձնաժողովը: Զարմանքս, ինչպես ասում են, ափեափ էր:

Իհարկե competition.am կայքում փնտրածս հաշվետվությունը չգտա, բայց 2015 թվականի ապրիլին հանձնաժողովի ընդունած 2014 թվականի տարեկան գործունեության հաշվետվության մեջ գտա հետևյալ նախադասությունը. «Հանձնաժողովի պաշտոնական կայք-էջի դեռևս նախորդ տարվանից սկսված ծրագրային վերազինման աշխատանքները գրեթե ավարտվել են, և արդեն իսկ բոլոր նորությունները, մամուլի հաղորդագրությունները, ինչպես նաև տեղեկատվական նյութերը հասանելի են հասարակությանը: Կայքը դարձել է առավել թափանցիկ, ավելացվել են մի շարք ենթաբաժիններ, որոնք հանրությանը տրամադրում են առավել մանրամասն ու ամբողջական տեղեկատվություն Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ»:

Համոզվելու համար, թե որքանով է կայքը թափանցիկ դարձել, էքսկուրսիա կատարեցի այնտեղ:

Նորություններ էջում վերջին նորությունը դրվել է 2015թ. հոկտեմբերի 10-ին:

Մամուլի վերջին հաղորդագրությունը տարածվել է 2015թ. նոյեմբերի 27-ին:

«Այլ հաշվետվություններ»  վերնագրի տակ առկա է «Հաշվետվություններ ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների մասին» ենթավերնագիրը, որտեղ խայտառակություն է այն փաստը, որ երկու տարվա վերաբերյալ տեղադրված 2015, 2014 թ.թ. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հաձնաժողովի կողմից անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների մասին հաշվետվությունները նույն փաստաթղթերն են, որոնցից պարզ է դառնում, որ նույն կազմակերպություններում իրականացրել են 7 ստուգում և 23 ուսումնասիրություն, բայց «Իրավական նորմեր, որոնց պահանջները չեն կատարվել» և «Նշում՝ բողոքարկման վերաբերյալ» սյունակների տակ դատարկ են ու հասկանալի չէ, թե ի՞նչ արդյունք են տվել այդ ստուգումներն ու ուսումնասիրությունները: Այսինքն, Շաբոյանը կամ կայքի պատասխանատուն չեն բացել ու չեն հետևել կայքին, իսկ այնպիսի հաշվետվություն, որի մասին Շաբոյանը զեկուցեց կառավարության նիստում, նույնիսկ «Նորություններ» էջում չկա:

Շարունակելով կայքի էքսկուրսիան պարզում ենք, որ «Հակակոռուպցիոն միջոցառումներ» վերնագրի տակ բացվում է. «Կայքը գտնվում է վերագործարկման փուլում», «Բյուջե» վերնագրի տակ նույնպես գրվում է. «Կայքը գտնվում է վերագործարկման փուլում»:

«Վիճակագրություն» վերնագրի տակ վերջին գրառումը եղել է «Ներածություն», 12.02.2010 թվականին:

«Հիմնական ցուցանիշներ» վերնագրի տակ նույնպես գրվում է. «Կայքը գտնվում է վերագործարկման փուլում», «Գնումների հայտարարագրում» վերջինը՝ 29.4.2014թ, նույնպես գրվում է. «Կայքը գտնվում է վերագործարկման փուլում», «Գնումների պայմանագրեր» վերնագիրը ընդհանրապես չի արձագանքում:

«Քննարկվող հարցեր» էջը 09.02.2010թ.ից հետո չի թարմացվել, «Տեղեկատվություն մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներից» էջում վերջին տեղեկությունը դրված է 19.12.2013 թվականին:

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողովում Հայաստանի վերաբերյալ «Փորձագիտական գնահատման զեկույց» էջը ընդհանրապես չի բացվում:

«Կայքի կանոնակարգ» էջը չի թարմացվել 2006 թվականից, մի՞թե անցած 10 տարում կանոնակարգային ոչ մի փոփոխություն չի եղել:

Այսպիսով փաստենք, որ ՏՄՊՊՀ-ի կայքը, չնայած այդ նպատակով Եվրամիության Թվինինգ ծրագրի կողմից 2011-2013թ.թ. ծախսած 1.100.000 եվրո գումարներին, թափանցիկ ու հրապարակային չէ, ուրեմն 2014թ. հաշվետվության մեջ էլ կայքի թափանցիկության ու հրապարակայնության վերաբերյալ սուտ տեղեկություն են գրել: Այսինքն, 1.100.000 եվրո գումարի մեջ մաս է կազմել նոր կայքի ստեղծման համար ներդրումը, սակայն, որը, մեղմ ասած՝ փոշիացվել է: Ստացվում է, որ գործ ունենք մի ստախոս կառույցի հետ, որին <վստահում> ենք Հայաստանի բիզնես միջավայրի առողջացո՞ւմը:

Տեսնես Հայաստանում այդ ո՞ր կառույցն է վերահսկելու ու բացահայտելու այս հանձնաժողովի փոշիացումները՝ նախագահականի՞, թե՞՝ կառավարության:

Կրկին անդրադառնալով կառավարության վերջին նիստին բենզինի գների մասին Շաբոյանի չհրապարակած հաշվետվությանը, փաստենք, որ ոչ նախագահականի, ոչ՝ կառավարության վերահսկողության մարմնին չի հուզում այս հանձնաժողովի յուրացումները բացահայտելը, որովհետև Շաբոյանը հլու-հնազանդ զեկուցում է այն, ինչ իրեն հանձնարարվում է այդ կառույցներից, իսկ ինչո՞ւ այն հրապարակային չի դարձրել, որովհետև ինքն էլ է հասկանում, որ իր ասածին ոչ մեկը չի հավատում, դրա համար գրավոր ոչ մի տեղեկություն չի թողել:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան»

Խմբակցության անդամ