Ապշած էինք՝ ինչպես է բնակչությունը հանկարծակի լքել իր տները․ ՄԱԿ առաքելությունը՝ Արցախ այցի մասին
ՄԱԿ-ի առաքելությունը հաշվետվություն է ներկայացրել Արցախ կատարած այցի արդյունքների վերաբերյալ.
«Առաքելությունն այցելել է Ստեփանակերտ, որտեղ խումբը հանդիպել է բնակչության և համայնքների ներկայացուցիչների հետ և կարողացել է անձամբ համոզվել առողջապահության և կրթության ոլորտում ստեղծված իրավիճակի մասին»,- Նյու Յորքում կայացած ճեպազրույցում լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։
«Մեր գործընկերները ապշած էին այն հանգամանքից, թե ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները, ինչը նրանց նաև տառապանք է պատճառել»,- հավելել է Դյուժարիկը։
Նշենք, որ, ըստ հաղորդագրության, ՄԱԿ առաքելությունը Ստեփանակերտում քաղաքացիական ոչնչացված ենթակառուցվածքներ չի հայտնաբերել։