ԱԺ-ն անգամ հարկ չհամարեց հարգել զոհերի զոհերի հիշատակն այն դեպքում, որ երեկ էլ ենք ունեցել զոհ․ Արծվիկ Մինասյան
Տրամաբանական կլիներ, որ այս օրակարգում առաջին կարևոր հարցերից մեկը լիներ իրավիճակի վերլուծության, գնահատման և մեր անելիքների մասին, այսպես կոչված, ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմնի դիրքորոշումը։ Սակայն մենք տեսնում ենք, որ այդպիսի բան չկա։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Մինասյանի խոսքով՝ գուցե դրա պատճառն այն է, որ քաղաքական մեծամասնությունը և գործող իշխանությունը փորձում են քողարկել իենքց մեղսակցությունն այս ազգային ողբերգությանը, կամ որ ամենավատն է՝ փորձում մեղքը բարդել այլոց վրա։
«Սակայն, սա ոչ միայն սխալ է, այլ վտանգավոր և կործանարար է, քանի որ գործող իշխանությունը շարունակում է իր ազգակործան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում են։ Անգամ հարկ չհամարվեց հենց սկզբից հարգել մեր զոհերի հիշատակը։ Դրան գումարենք նաև այն, որ ընդամենը երեկ մենք ունեցանք էլի մեկ զոհ։ Եվ երկրորդը՝ օրակարգում ներառված է հարց, որը հակասահմանադրական ընդթացակարգով է ներկայացված։ ԱԺ-ն իրավասու չէ Հռոմի ստատուտի վավերացման հարցն առանց սահմանադրական փոփոխությունների քննարկման առարկա դարձնել՝ իր բազմաթիվ ռիսկերով հանդերձ, որոնց վերաբերյալ կարիք կար ամբողջական, խորը և պաշտպանական բոլոր գործողությունները ձեռնարկելուց հետո նոր անել»,-ասաց Մինասյանը։