Տո ազգագործանն էլ եք, կապիտուլյանտն էլ եք, հողատուն էլ եք. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթին ասաց․
«Պարո՛ն Մինասյան, լո՞ւրջ եք ասում ինչ-որ ասում եք։ Արգակործա՞ն․․․Ո՞ւմ եք ազգակործան ասում։ Էդ ազգակործան բառն ասելուց ձեր երեսի անկյունը ճիշտ ուղղությամբ տարեք (-խմբ․ ցույց է տալիս «Հայաստան» դաշինքին): Կարո՞ղ ա գիտեք՝ չենք տեսել, չենք հիշում, թե ինչ էյֆորիայի մեջ էիք, թե էդ ոնց էիք նշում, տոնում, որ Արցախում իշխանազավթում եք իրականացրել։ Չենք հիշո՞ւմ ըստ ձեզ։ Չենք հիշո՞ւմ, որ ձեր գործընկերն ասում էր՝ այ էս իշխանափոխությամբ մենք ապացուցեցինք, որ Լեռնային Ղարաբաղն ի դեմս Ռուսաստանի, ունի հզոր դաշնակից։ Ո՞ւր էր այդ դաշնակիցը, պարո՛ն Մամիջանյան։ Չեք հիշո՞ւ, որ ասում եք՝ այսուհետ իշխանությունը ԼՂ-ում հայրենասերներինն է։ Ո՞ր հայրենասերներինը․ որ ԼՂՀ-ի լուծարման հրամանագիր են ստորագրո՞ւմ։ Էդ հայրենասերների՞նը, պարոն Մինասյան։ Առհասարակ, ես կարծում եմ, որ մեր պատմության ընթացքում ինչքան կապիտուլյացիա կա, դա ձեր վրա է, ձեր խղճի, կուսակցության վրա է, պարո՛ն Մինասյան։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա, կապիտուլյացիա ասելով ման էիք գալիս։ Գնացիք աշխարհի ամենաուղիղ կապիտուլյացիան հենց դո՛ւք ստորագրեցիք, ձեր քաղաքական խմբակը ստորագրեց։ Ձեզ թվում է, որ պիտի գաք էստեղ ու որևէ մեկին ասեք դուք ազգակործան ե՞ք։ Տո ազգագործանն էլ եք, կապիտուլյանտն էլ եք, հողատուն էլ եք»։