Քննարկվում է Հռոմի ստատուտի վավերացման հարցը․ ընդդիմությունը լքել է ԱԺ նիստերի դահլիճը
Ազգային ժողովում ընթանում է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին հարցը:
Քննարկումն ընթանում է առանց ընդդիմության մասնակցության։
«Մենք մեզ հարց չտանք, ո՞վ պիտի հարց տա»,- Հռոմի ստատուտի քննարկման ընթացքում հիմնական զեկուցողին հարցերի հերթագրման ժամանակ ասաց Ալեն Սիմոնյանը։