Որ թրքական բանակի Երևան մուտք գործելուն հենց նոր ԵՄ-ն դաբռո տվեց՝ երևանյան «դմփ դմփ հու» արածները չեն հասկանա մինչև սեփական աչքով չտեսնեն. Աննա Աբրահամյան
Միջազգայնագետ Աննա Աբրահամյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.
«Շառլ Միշել - մե ուրախուՉու՜ն, մե ծիծԱ՜ղ!!
1. «Ռուսաստանը չի ապահովել Լեռնային Ղարաբաղում խաղաղությունն ու անվտանգությունը․ բոլորի համար պարզ է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին»: - Շառլ Միշել/Euronews
2. «Բրյուսելի հարաբերությունները Բաքվի հետ շարունակում են մնալ բարդ, բայց հեռանկարային։ Անցյալ տարի Եվրամիությունը շատ բան արեց Ադրբեջանից ավելի շատ բնական գազ ստանալու համար։ Կովկասում անվտանգության ամրապնդման և համագործակցության զարգացման ջանքերին պետք է ավելի շատ ներգրավել Ադրբեջանին»։ - Շառլ Միշել /Euronews *
Կասկածում եմ, որ Երևանյան «դմփ դմփ հու» արած պռադվինուտիները կհասկանան այս երկու հայտարարությունների փոխկապակցվածությունն ու կկարողանան տեղորոշել, թե ո՛րտեղ են իրանց քցում, բայց որ թրքական բանակի Երևան մուտք գործելուն հենց նոր ԵՄ-ն դաբռո տվեց՝ չեն հասկանա մինչև սեփական աչքով չտեսնեն»,- գրել է նա` օգտագործելով #ասանկ_դիմոքրԸսի_բաներ հեշթեգը: