Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

ԱԺ-ում քննարկել են խաղամոլության դեմ պայքարը

Մեր քննարկման առիթը կապված է Ֆինանսների նախարարության եւ մասնավոր հատվածից եկող առաջարկությունների, ինչպես նաեւ ԱԺ լիագումար նիստում օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ պատգամավորների բարձրաձայնած հարցադրումների հետ: Մենք պատրաստ ենք աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք իրենց աջակցությունը կբերեն ոլորտի գործարարությանը: Մեր թիրախը խաղամոլության դեմ պայքարն է: Այս մասին ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հոկտեմբերի 3-ին իր եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ, փոխանցում են ԱԺ պաշտոնական կայքից։ 

Քննարկմանը մասնակցել են օրենսդրական փաթեթի համահեղինակ Հասմիկ Հակոբյանը, հանձնաժողովի անդամներ Արուսյակ Մանավազյանը  Էդգար Հակոբյանը եւ Նարեկ Գրիգորյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ԿԲ-ի, վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, պատասխանատուներ:

Հիշեցնենք, որ ըստ Գեւորգ Պապոյանի՝ առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական նախաձեռնության հիմնական էությունն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր խաղային հաշիվը լիցքավորի միայն իրեն պատկանող բանկային կամ քարտային հաշվից: Այսինքն՝ քաղաքացին չի կարող իր խաղային հաշիվը լիցքավորել այլ քաղաքացու քարտային հաշվից:

Դեռեւս ԱԺ լիագումար նիստում քննարկման ժամանակ Գեւորգ Պապոյանը փաստել էր, որ իրենց նպատակադրումն է իմանալ, թե ով է խաղում եւ ինչ է խաղում եւ դրանով հստակեցնել իրենց քաղաքականություններն այս կամ այն ոլորտում: Ըստ նրա՝ հնարավորություն կստեղծվի հստակեցնել, թե ովքեր են խաղամոլները, եւ նրանց հետ կապված պետական վերաբերմունք կդրսեւորվի: Պատգամավորի հավաստմամբ նպաստ ստացող քաղաքացին չի կարող խաղալ, խաղամոլ լինել: «Սա քաղաքականություն է, որ մենք պիտի տանենք մինչեւ վերջ եւ դրան է միտված օրենքի նախագիծը», - փաստել էր հանձնաժողովի նախագահը: Ըստ նրա՝ համապատասխան պատասխանատվության միջոցներ են ներդրված՝ բոլոր դեպքերի համար 200.000 հազար դրամ տուգանք է սահմանված:

ՀՀ ֆինանսների նախագահի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշել է, որ ոլորտը պատրաստ է այս կարգավորումներին, միակ անհանգստացնող հանգամանքը ժամկետի եւ տեխնոլոգիական հնարավորությունների հետ է կապված:

Ըստ փոխնախարարի՝ խաղամոլության վերաբերյալ խորքային ուսումնասիրություններ չկան, սակայն նախարարությունն արդեն սկսել է սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունները, թե ինչն է խաղադրույքների աճի հիմքում ընկած:

Վիճակախաղեր կազմակերպող ընկերությունների ներկայացուցիչներն առաջարկել են պատասխանատվությունը ճիշտ ձեւով բաշխել, ինչպես նաեւ բարձրաձայնել օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ հարցադրումներ:

Քննարկման արդյունքում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն առաջարկել է վեցամսյա ժամկետ, այսինքն՝ օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի ապրիլի 1-ից, ինչին համաձայնել են բոլոր ներկաները:

Պատգամավորը նաեւ նշել է, որ աճում են խաղադրույքներ կատարողների թվերը, թեեւ նրա դիտարկումներով այս տարի թվերը նվազել են: Որքան օրենսդրորեն սեղմվում է կարգավորման օղակը, խաղամոլները սկսում են դրսի կազմակերպություններում խաղադրույք կատարել: Նշվել է, որ Ֆինանսների նախարարության օրենսդրական նախաձեռնությամբ այդ դրսի կազմակերպությունները Հայաստանում կկարողանան գործունեություն ծավալել, եթե լիցենզավորվեն Հայաստանում եւ հարկեր վճարեն:

Գեւորգ Պապոյանը վիճակախաղերի պատասխանատուներին առաջարկել է վիճակախաղերի ժամանակ գովազդի վերաբերյալ առաջիկայում ներկայացնել հստակ սահմանումներ եւ առաջարկություններ:

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը փաստել է, որ իրենք նախաձեռնել են օրենսդրական փաթեթ, որով կտրվեն շատ հարցերի պատասխաններ:

Օրենսդրական նախաձեռնության եւ խաղամոլության դեմ պայքարի կարեւորությունն ընդգծել եւ տեսակետներ են բարձրաձայնել նաեւ ԱԺ պատգամավորներ, նախագծերի փաթեթի համահեղինակ Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Մանավազյանը, Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Գրիգորյանը:

Քննարկման մասնակիցները կարեւորել են օրենսդրական փաթեթի ընդունումը, որն իր նպաստը կբերի խաղամոլության դեմ պայքարում:

Աշխատանքային քննարկման ժամանակ տեսակետներ են հնչել ԶՈՒ-ում ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների կողմից խաղադրույքներ կատարելու փաստի վերաբերյալ: Նշվել է, որ դրա դեմ պայքարում իրականացվում են իրավադաստիրակչական միջոցառումներ: Հիմնական պատճառներից շեշտադրվել է զինծառայողների մոտ սմարթֆոնների առկայությունը, ինչն անթույլատրելի է: