Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Սննդի անվտանգության պետական ծառայությունում (ՍԱՊԾ) կաշառակերներ կան ու աշխատում են

Օրերս, ինչպես տեղեկացրել էր newspress.am կայքը, ձերբակալվել էին ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության երկու աշխատակից, ովքեր կաշառքի դիմաց թույլատրել են ժամկետանց սննդի իրացումը Հայաստանում:

Նշենք, որ կաշառակերության համար ձերբակալվածներից մեկին 1 մլն դրամ գրավով ազատ են արձակել, մյուսին էլ ստորագրությամբ բաց են թողել: Կաշառակերներից մեկը փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի աներորդին էր, մյուսը` նրա ենթակա աշխատակիցը:

Թվում է, թե սա սովորական կաշառակերություն է, սակայն սա ոչ միայն կաշառակերություն է, այլ նաև կարող էր իր հետևանքներն ունենալ սպառողների լայն շերտերի վրա, առաջացնելով առողջական լուրջ խնդիրներ: Կարելի է ենթադրել, որ խոսքը գնում էր զգալի քանակով ժամկետանց սննդի մասին:
Քանի նման դեպք է գրանցվել, երբ գումար են վերցրել ստուգման ժամանակ և ժամկետանց սնունդ են թողել իրացման կետերում` պարզ չէ:

Հստակ է միայն, որ նման գործելաոճը Սննդի անվտանգության պետական ծառայությանը խորթ չէ:

Ըստ որոշ լուրերի, 2012թ-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը կաշառք վերցնելու մեղադրանք է առաջադրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մի քանի աշխատակիցների: Պարզվել էր, որ ՍԱՊԾ աշխատակիցները Երևանի մի շարք հացի և խմորեղենի արտադրամասերում ստուգումներ չանցկացնելու համար 2009-2012թթ. ընթացքում արտադրամասերի տնօրենների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել և տարբեր ժամանակներում տարբեր չափերի կաշառք ստացել: Չնայած սրան, կաշառակերության գործի մեջ ներգրավված մարդիկ շարունակում են աշխատել ծառայությունում նաև ՍԱՊԾ ղեկավար Արմեն Հայրապետյանի օրոք, ով կարծես կաշառակեր աշխատակցիների հանդեպ հատուկ սեր ունի:
ՍԱՊԾ-ի նման գործելաոճի արդյունք է, որ իրացման կետերում հաճախ կարելի է հանդիպել ժամեկտանց սնունդ` նոր պիտակավորմամբ: Հատկապես Ամանորին ոլորտի ՀԿ-ները ահազանգում են զգոն լինել և նման խարդախություններին զոհ չգնալ: Սակայն դժվար է զգոն լինել, քանի որ փաթեթավորված, պահածոյացված ապրանքի պիտանելիությունը, եթե ժամկետները փոխված են, դժվար է ստուգել, այդ է պատճառը, որ արդեն սննդամթերքը բացելուց պարզ է դառնում, որ սառեցված ձկնեղենը, կամ կաթնեղենը, խմորեղենները, քաղցրեղենը ենթակա չեն օգտագործման:

Քանիցս նշվել է, որ գրեթե բոլոր իրացման կետերը, հատկապես սուպերմարկետները հատուկ աշխատակիցներ ունեն, ովքեր զբաղվում են միմիայն պիտակների ժամկետները փոխելով, իսկ փոքր իրացման կետերում պիտակները փոխում են հենց խանութի աշխատակիցները: Սակայն այս խնդրին ՍԱՊԾ-ն ուշադրություն չի դարձնում: Սա արդյո՞ք չի խոսում կաշառակերության մասին, եթե չի խոսում կաշառակերության մասին, ապա ինչի՞ մասին է խոսում: Եթե իրացման կետերի նման գործելաոճը սպառողի աչքից չի վրիպում, ապա ՍԱՊԾ-ի կողմից ստուգումների ժամանակ նման խնդիրը մասնագետների աչքից չի վրիպի, ստուգումներ անցկացնելու համար պազապես ցանկություն է պետք, սակայն չգիտես, թե ինչու ՍԱՊԾ-ն համառորեն աչք է փակում ժամկետանց սննդի վերապիտակավորման խնդրի վրա:

Պարզ հարց կարող է առաջանալ, ինչո՞ւ են սննդի անվտանգության խնդիրները նման վիճակում, կառույցը կա, պետբյուջեից ֆինանսավորումը կա, իսկ սննդի անվտանգությունը իր վարքագծով վտանգում է սպառողների կյանքի անվտանգությունը: Այնպես որ, Հայաստանի սպառողները սննդի անվտանգությունը պետք է պաշտպանեն հենց Սննդի անվտանգության պետական ծառայությունից ու նրա կաշառակեր աշխատակիցներից: