Նրա ցուցմունքը կօգնի լուծել մի շարք հարցեր. ո՞վ է Բաքվում Արայիկ Հարությունյանի փաստաբանը
Ադրբեջանում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը արդեն իսկ հարցաքննվել է։ Այս մասին հայտնել է Բաքվում նրա փաստաբան նշանակված Ալով Սաֆարալիևը։
«Այսօր որպես պաշտպան մասնակցել եմ Արայիկ Հարությունյանի հարցաքննությանը։ Նրա առողջական և հոգեբանական վիճակը նորմալ է։ Կարող եմ միայն ասել, որ նրա ցուցմունքը կօգնի լուծել մի շարք հարցեր»,- նշել է նա։