Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ․ նշվել է պատճառը
Ադրբեջանը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում նախատեսված հնգակողմ հանդիպումից։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն, ներկայացվել են հանդիպմանը մասնակցելուց Ադրբեջանի հրաժարվելու պատճառները։
Ադրբեջանն առաջարկել է Թուրքիային մասնակցել հանդիպմանը և պնդել է դա։ Սակայն այդ հնարավորությունը չի ստեղծվել, և դրանում առանձնահատուկ նախանձախնդրություն են դրսևորել Ֆրանսիան և Գերմանիան։
Ըստ ադրբեջանական կողմի՝ Ադրբեջանին առաջարկվող հնգակողմ ձևաչափում (Հայաստան-Ադրբեջան-Ֆրանսիա-Գերմանիա-ԵՄ) ձևավորվել է հակաադրբեջանական մթնոլորտ։
Ուստի Ադրբեջանը հրաժարվել է այս հանդիպումից։ Իլհամ Ալիևը չի այցելի Գրանադա, որովհետև Ադ`րբեջանին նման ձևաչափ պետք չէ։
Բաքուն տարածաշրջանի խնդիրները տարածաշրջանից հեռու երկրների հետ քննարկելու անհրաժեշտություն չի տեսնում։