Մոսկվան կաջակցի Արցախի բնակիչներին, ովքեր պատրաստվում են վերադառնալ․ Զախարովա
Ռուսաստանը տեղեկություններ է ստանում, որ Արցախի (խմբ․) բնակիչներից մի քանիսը, ովքեր նախկինում լքել են տարածաշրջանը, պատրաստվում են վերադառնալ, Մոսկվան կաջակցի այդ գործընթացին։ Ինչպես հայտնում է TACC-ը, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Տեղեկություններ ենք ստանում, որ Ղարաբաղի բնակիչներից ոմանք մտածում են վերադառնալու մասին։ Այս դեպքում Ռուսաստանի Դաշնությունը «կաջակցի այդ գործընթացներին» ադրբեջանական կողմի հետ շփումներում»,- ասել Զախարովան։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները, ովքեր լքել են տարածաշրջանը Ադրբեջանի զինված ուժերի կողմից հակաահաբեկչական միջոցառումների իրականացումից հետո, կարող են վերադառնալ իրենց տները։