Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

Եթե ժողովուրդը որոշի` կարող է այսօր իրիկունն էլ իշխանափոխություն անել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ում` ում, բայց ձեր խմբակցությանը «խամաճիկային կառավարություն» արտահայտությունը շատ ծանոթ է։ Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը ԱԺ հարցուպատասխանի ժամանակ՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հնչեցրած մեղադրական հայտարարություններին։ 

«Դուք երկար տարիներ Հայաստանում ձևավորել եք խամաճիկային կառավարություն, որն ինքնուրույն ո՛չ շնչել է, ո՛չ արտաշնչել, ո՛չ հազացել է, ո՛չ էլ փռշտացել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ավելին` նա ընդդիմությանը մեղադրեց նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հարվածի տակ է դնելու մեջ։

«Ես ուզում եմ հիշեցնել, թե երկու խմբակցությունով ինչպես էիք տոնում, երբ ԼՂ-ում իշխանության փոփոխություն էր տեղի ունենում, ասում էիք, որ ԼՂ ժողովուրդը ձեռքը խփել է սեղանին ու վերջապես ազգային կառավարություն է ձևավորվում ԼՂ-ում: Դուք և կողքի խմբակցության ղեկավարները շնորհավորում էիք  այդ փոփոխության կապակցությամբ, ասում էիք՝ ահա եկել է ԼՂ փրկության ժամը ու, թերևս, այն, ինչ տեղի ունեցավ, ձեր ծրագրերի մեջ էր մտնում»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ընդդիմության պլանն այն է, որ Հայաստանը կներքաշվի պատերազմի մեջ, որի արդյունքում ԼՂ մեր հայրենակիցները Երևան գալու հնարավորություն չեն ունենա:

«Բա չե՞ք հիշում, որ ասում էիք՝ պատերազմը սկսել ա, որովհետև Նիկոլ Փաշինյանը սենց ա ասել, հետո էլ էս ա ասել, հետո էլ էն ա ասել։ Դա իմ տարբերակում գործում ա, ձեր տարբերակում չի՞ գործում»,- ասաց նա՝ հավելելով, որ այն ինչ տեղի ունեցավ՝ ընդդիմության պլանն էր։

«Հա, դուք էդ պլանին տեղյակ էիք․ բա չէի՞ք ասում՝ սենց ա լինելու, հետո էս կլինի, հետո էն կլինի․ ինչ ասեցիք՝ եղավ»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, թե ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ ուրիշ որևէ մեկը չեն որոշելու, որ ՀՀ-ում տեղի ունենա իշխանափոխություն:

«Դա որոշում է Հայաստանի ժողովուրդը, եթե ժողովուրդը որոշի` կարող  է այսօր իրիկունն էլ իշխանափոխություն  անել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: