Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն Ադրբեջանից պահանջում է վերջ տալ հայատյաց զազրելի քաղաքականությանը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ իր խորը մտահոգությունն է հայտնում Արցախի բնիկ հայության բռնի տեղահանմանը զուգահեռ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ատելության խոսքի, վախի և սպառնալիքի շարունակական աճի հետ կապված՝ Ադրբեջանից պահանջելով վերջ տալ հակահայկական, կրոնական և ռասայական խտրականության զազրելի քաղաքականությանը, ինչպես նաև միջազգային հանրությունից պահանջելով հավուր պատշաճի և ժամանակին ուշադրություն դարձնել արձանագրված խնդրին և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ստեղծելու համապատասխան պայմաններ 1988-1991-ի, 2020-ի և 2023-ի փախստականների և բռնի տեղահանվածների վերադարձի, ապահով և արժանապատիվ կենսապայմանների և քաղաքակիրթ գոյակցության ապահովման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Սեպտեմբերի 19-20-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո տեղաբնիկ հայությունը ենթարկվեց բռնի տեղահանման, որն իրականացավ անմարդկային պայմաններում՝ սննդի, փոխադրամիջոցների անբավարարության, և որ առավել սարսափելի է, ռազմական մշտական սպառնալիքի ուղեկցությամբ։

Ադրբեջանական քարոզչամեքենան անգամ այս պայմաններում շարունակում է հայերի նկատմամբ ատելության խոսքի քարոզը։ Սոցիալական ցանցերում տարածվում են պետական պատվերով արված ձայնագրություններ և տեսահոլովակներ, որոնք իբրև ցույց են տալիս ադրբեջանցիների բարյացկամ վերաբերմունքը հայերի նկատմամբ: Սա աներկբայորեն արվում է միջազգային հանրությանը մոլորեցնելու, արված վայրագությունները թաքցնելու, պատասխանատվությունից խուսափելու և աշխարհին քաղաքակիրթ երևալու համար։ Սակայն հարց է առաջանում․ եթե իրապես ճշմարտացի է ադրբեջանցիների ողջախոհ վերաբերմունքը հասարակ հայերի նկատմամբ, ապա ինչո՞ւ որևէ հայ չցանկացավ մնալ ադրբեջանական վերահսկողության տակ, ինչո՞ւ են բռնի տեղահանվածները սահմանն անցել զենքի սպառնալիքով՝ սեփական կյանքի նկատմամբ ապահովության տարրական պայմանների բացակայությամբ։ Սրանք հարցեր են որոնց պատասխանը մեկն է․ Ադրբեջանի վերջնական նպատակը Լեռնային Ղարաբաղը հայազրկելն է, ինչպես որ հայաթափվել են Նախիջևանը, Բաքուն, Սումգայիթը, Շաքին, Գանձակը և այլ հայաշատ բնակավայրեր։

Ավելի քան երեսուն տարի է, ինչ մենք՝ ադրբեջանական ագրեսիայի ենթարկվածներս, չենք կարողանում վերադառնալ մեր բնակության նախնական վայրեր, ստանալ փոխհատուցում, վերականգնել մեր քաղաքացիական իրավունքները, որի միակ պատճառը Ադրբեջանում հայատյացության աներևակայելի բարձր մակարդակն է։ Այս ցեղասպան գործելակերպը, որը վերջին հարյուրամյակում մի քանի անգամ դարձել է կոտորածների, տեղահանության, հայրենազրկման զազրելի պատճառ, պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից ողջ խստությամբ՝ ապագայում դրա հերթական կրկնությունը բացառելու պայմանով։

Մենք պահանջում ենք Ադրբեջանից վերջ տալ հակահայկական, կրոնական և ռասայական խտրականության զազրելի քաղաքականությանը։ Պահանջում ենք միջազգային հանրությունից հավուր պատշաճի և ժամանակին ուշադրություն դարձնել արձանագրված խնդրին և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ստեղծելու համապատասխան պայմաններ 1988-1991թ․, 2020թ․ և 2023թ․ փախստականների և բռնի տեղահանվածների վերադարձի, ապահով և արժանապատիվ կենսապայմանների և քաղաքակիրթ գոյակցության ապահովման համար, որովհետև ի վերջո քաղաքակրթությունը պետք է պաշտպանի իր իսկ ստեղծողներին»։