Նորություն էր, որ Արշակ Կարապետյանն իշխանություններին դավաճան է համարում. Աբրահամյան
Այն, որ Արշակ Կարապետյանն այս իշխանություններին դավաճան է համարում, որոշակի նորություն էր, հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմից հետո, դրանից առաջ եղել է որպես խորհրդական, դրանից հետո որպես այս իշխանության քաղաքական թիմի անդամ։ Համենայնդեպս, նման հայտարարություն ո՛չ ընթացքում է արել, ո՛չ էլ նրան այդ պաշտոնից ազատելուց հետո։ Թե նրա մոտ ինչ նոր գաղափարներ են ծնվել, ինչու է որոշել իրականա գնահատականներ այսօր հնչեցնել, անկեղծ ասած, ինձ համար այս պահին երկրորդական հարց է, ուստի չեմ ուզում առավել ծավալվել։
Այս մասին այսօր՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի հայտարարությանը։