«Դա ուղղակի ցնդաբանություն է, ամոթ է»․ Եղոյանը՝ Արշակ Կարապետյանի հայտարարության մասին
Ինձ համար շատ տարակուսելի է, որ պարոն Կարապետյանն աշխարհասփյուռ հայությանը դիմել է ռուսերենով։ ԱԺ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցին` կապված Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հայտարարությունների հետ, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Դիտարկմանը, թե ուղերձը եղել է նաև հայերենով՝ Եղոյանն արձագանքեց․ «Շատ լավ է»։
Ամեն դեպքում նա հրաժարվեց այդ հայտարարությունների հետ կապված որևէ բան մեկնաբանելուց:
«Այդտեղ մեկնաբանելու բան չկա։ Դուք լուրջ ակնկալու եք, որ այդ հարցին ես պետք է պատասխանե՞մ։ Դուք այդքան աղբյուրներ ունեք, կարող եք ժամանակագրությունը նայել։ Ե՞ս պետք է ասեմ, թե ում հրամանով ինչ է եղել»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Կարապետյանի այն մեղադրանքին, թե ՀՀ իշխանություններն են Ադրբեջանին դիմել, որպեսզի գերեվարեն Ռուբեն Վարդանյանին, պատգամավորն ասաց․ «Դա ուղղակի ցնդաբանություն է, ամոթ է»։